“Ամերիաբանկի” զուտ շահույթը I եռամսյակի արդյունքներով կազմել է 113 մլն դրամ

20.04.2009 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկի” ակտիվներն ընթացիկ տարվա I եռամսյակի արդյունքներով տարեսկզբի համեմատ ավելացել են 65%-ով` կազմելով 80 մլրդ 885 մլն 30 հազ. դրամ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Բանկի պարտավորությունների ընդհանուր ծավալը տարեսկզբի համեմատ ավելացել է ավելի քան 2 անգամ` կազմելով 60 մլրդ 379 մլն 358 հազ. դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը տարեսկզբի համեմատ ավելացել է 0.6%-ով` կազմելով 20 մլրդ 505 մլն 671 հազ. դրամ:

Բանկի զուտ շահույթն առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 113 մլն դրամ:

Արտակ Հանեսյանը տեղեկացրել է նաեւ, որ բանկի վարկային ներդրումները տարեսկզբի համեմատ աճել են 5%-ով (1.6 մլրդ դրամ)` կազմելով 32 մլրդ 774 մլն 267 հազ. դրամ: Բանկի ղեկավարի խոսքերով, այդ ցուցանիշը “ընդունելի է”, քանի որ վարկավորման պասիվությունը կապված է ինչպես սեզոնայնությամբ, այնպես էլ ռիսկերի գնահատմամբ:  

“Տարեկան կտրվածքով մենք ակնկալում ենք միջինը 30%-ոց աճ` բոլոր ցուցանիշներով, այդ թվում նաեւ վարկավորման մասով”,- ասել է Արտակ Հանեսյանը` ընդգծելով, որ բանկը համաշխարհային ճգնաժամի պայմաններում չի դադարեցրել վարկավորումը եւ աջակցում է վարկային պայմանների օպտիմալացմանը իր հաճախորդների համար:

“Մասնավորապես, հաճախորդների համաձայնությամբ մենք դիմում ենք արդեն տրված վարկերի տոկոսադրույքների բարձրացմանը` միաժամանակ երկարացնելով մարման ժամկետը”,- ասել է Արտակ Հանեսյանը:

Խոսելով բանկի 2009թ. ծրագրերի մասին` Արտակ Հանեսյանը նշել է, մասնավորապես, 3 նոր մասնաճյուղերի բացումը Կապանում, Քաջարանում եւ Դիլիջանում, ինչպես նաեւ բանկի կենտրոնական գրասենյակի տեղափոխումը Գրիգոր Լուսավորչի փողոց, որը հագեցած է լինելու անվտանգության նորագույն եւ հաճախորդների հետ աշխատանքի ավտոմատացված համակարգով:

Դիտում՝ 11901
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW