Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային ճգնաժամի արդյունքում ՀՀ տնտեսության բոլոր խնդիրներն ի հայտ եկան, այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, հանդես գալով “Համաշխարհային ճգնաժամը. ծագումը եւ հեռանկարներ” կոնֆերանսում` Արմեն Դարբինյանն աել է, որ Հայաստանը, ուր մտնում են մասնավոր տրանսֆերտների հսկայական ծավալներ, հիվանդ է “հոլանդական հիվանդությամբ”, որը հանգեցնում է բացասական արտաքին առեւտրային հաշվեկշռի աճին: Արմեն Դարբինյանի խոսքերով, նոր-նոր ուշքի գալով ներկրման փոխարինումից` Հայաստանը ստիպված է 10 տարով ետ գնալ եւ նորից դիմել տեղական արտադրողի պաշտպանությանը: “Պատճառն այն է, որ հստակ կողմնորոշիչների բացակայության հետեւանքով մենք չկարողացանք խթանել արտահանումը”,- ասել է Արմեն Դարբինյանը: Նախկին վարչապետը “չնչին” է անվանել ֆիանանսական կենտրոն դառնալու Հայաստանի հնարավորությունները, “քանի որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լինել առնվազն երկլեզու երկիր եւ ունենալ զարգացած ենթակառուցվածքներ”: “Բացի այդ, Հայաստանում առկա է տոտալ ներդրումային քաղց, իսկ $350 մլն ծավալի ուղղակի արտասահմանյան ներդրումները պարզապես չնչին են երկիր մտնող մասնավոր տրանսֆերտների լույսի ներքո”,- ասել է Արմեն Դարբինյանը: Tweet Դիտում՝ 12840