Երեւան /Մեդիամաքս/. Ֆիանանսական հատվածի զարգացման ծրագիրը /FSDP/, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության կողմից (USAID), սեմինարների շարք է անցկացնում ՀՀ ֆինանսական կազմակերպությունների այն մասնագետների համար, ովքեր գործունեություն են ծավալում փոքր եւ միջին բիզնեսի /ՓՄԲ/ վարկավորման ոլորտում: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են FSDP-ի մամլո ծառայությունում, սեմինարների առաջին շարքը կայացել է ապրիլի 8-9-ին եւ նվիրված է եղել ընթացակարգային հարցերի մանրամասն քննարկմանը Համաշխարհային բանկի /ՀԲ/ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծրագրի շրջանակներում /$50 մլն ընդհանուր ծավալի/: ՀԲ եւ Գերմանա-Հայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպված սեմինարին մասնակցել են Համաշխարհային բանկի վարկային ծրագրին մասնակցող բոլոր 8 բանկերը ներկայացնող 45 աշխատակիցներ: Սեմինարների երկրորդ շարքը նվիրված է լինելու փոքր եւ միջին բիզնեսի վարմավորման հիմունքներին, իսկ երրորդը խորացված դասընթաց է հանդիսանալու: Դրանք ուղղված են լինելու ավելի լայն լսարանի` ՀՀ բոլոր առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների աշխատակիցներին: Tweet Դիտում՝ 10214