“Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական մրցույթի ավարտին մնացել է 4 օր

17.04.2009 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական մրցույթի ռեֆերատների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 21-ն է:

Մրցույթի կազմակերպիչներն են “Մեդիամաքս” գործակալությունն ու Banks.am պորտալը, ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը: Լավագուն ռեֆերատները կտեղադրվեն Banks.am պորտալում, իսկ առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրները կպարգեւատրվեն, համապատասխանաբար, 150, 100 եւ 75 հազար դրամ մրցանակներով: Լավագույն աշխատանքների հեղինակները կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, տնտեսական բլոկի նախարարներին եւ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամներին:

Telcell վճարային համակարգը, “Գրանթ Թորնթոն Ամիօ” աուդիտորախորհրդատվական ընկերությունը, “Արմենբրոկ” ներդրումային ընկերությունը եւ “Լիկվոր” դեղագործական ընկերությունը հատուկ մցրանակներ են սահմանել “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական մրցույթի մասնակիցների համար:

Telcell-ն ու “Լիկվորը” ասհմանել են հատուկ դրամական մրցանակներ` յուրաքանչյուրը 50 հազար դրամի չափով: “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն սահմանել է հատուկ մրցանակ երկու մասնակիցների համար` երկամսյա աշխատանքային ստաժավորում ընկերությունում` աշխատանքային պայմանագրի հնարավոր կնքման հեռանկարով: “Արմենբրոկը” սահմանել է հատուկ մրցանակ երեք աշխատանքների հեղինակների համար` “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ 100 բաժնետոմս (1 բաժնետոմսի տեղաբաշխման արժեքը 1050 դրամ է): Լավագույն աշխատանքների երեք հեղինակներին կտրամադրվեն, համապատասխանաբար, 50, 30 եւ 20 բաժնետոմսեր:

Ռեֆերատներն ընդունվում են http://www.banks.am/ կայքի http://banks.am/index.php?al=contest բաժնում:

Ռեֆերատներն ընդունվում են ապրիլի 7-ից 20-ը ներառյալ:

Դիտում՝ 13628
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW