Ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների պաշտպանվածության մակարդակը բարձր է

15.04.2009 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. առաջին եռամսյակում ՀՀ ֆինանսական համակարգի օմբուդսմենի գրասենյակ է ներկայացվել ֆինանսական կազմակերպությունների դեմ 67 բողոք, որոնցից 37-ը, գործող օրենսդրության համաձայն, չեն քննարկվել: 

Ինպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ֆինանսական օմբուդսմեն Փիրուզ Սարգսյանն ասել է, որ քննարկման ենթակա 30 բողոքից 10-ը գրավոր է եղել:

2 գրավոր բողոք մերժվել է քննարկումից հետո, մեկ բողոքի քննարկումը դադարեցվել է հաճախորդի համապատասխան դիմումի համաձայն, 3 բողոքներ բավարարվել են ֆինանսական կազմակերպության հետ հաճախորդի հաշտեցման մեթոդով` ֆինանսական օմբուդսմենի միջնորդությամբ: 

Մնացած 4 բողոքները գտնվում են քննարկման փուլում:

Փիրուզ Սարգսյանը տեղեկացրել է, որ 10 գրավոր բողոքներից 4-ը կապված են եղել վճարահաշվարկային գործառնությունների հետ, 3-ը` ժամկետային ավանդների, 2-ը` ապահովագրական փոխհատուցումների եւ 1-ը` վարկային գործարքի հետ:

Փիրուզ Սարգսյանի խոսքերով, Հայաստանում ֆինանսական կազմակերպությունների պաշտպանվածության մակարդակը բարձր է, եւ խնդիրները հիմնականում առաջանում են հաճախորդների` իրենց իրավունքներն ու պարտականությունները չիմանալու հետեւանքով:

Ֆինանսական օմբուդսմենը տեղեկացրել է ՀՀ մարզերում ֆինանսական շուկայի մասին քաղաքացիների տեղեկացվածության բարձրացմանն ուղղված սեմինարներ անցկացնելու ծրագրերի մասին:

Դիտում՝ 13470
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW