ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանը ողջունում է “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” մրցույթը

10.04.2009 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը ողջունում է “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական ռեֆերատների մրցույթի անցկացման “Մեդիամաքս”-ի նախաձեռնեռնությունը` ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի աջակցությամբ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հացազրույցում ասել է Հայկ Սարգսյանը, “ոչ ստանդարտ իրավիճակները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ, որոնք, վստահ եմ, կառաջարկվեն ուսանողների կողմից, ովքեր թարմ եւ առաջադեմ գաղափարների կրող են”:

“Կարծում եմ, որ մեր համալսարանի ուսանողները, մագիստրանտներն ու ասպիրանտներն ասելիք կունենան եւ կկիրառեն ակադեմիական կրթության ընթացքում ստացած գիտելիքները”,- նկատել է դեկանը:

Ռեֆերատներն ընդունվում են www.Banks.am կայքի http://banks.am/index.php?al=contest բաժնում:

Ռեֆերատներն ընդունվում են ապրիլի 7-ից 20-ը ներառյալ:

 

Դիտում՝ 15474

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW