“Յունիբանկը” հայտարարել է երկու նոր ավանդատեսակների մասին

09.04.2009 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” այսօր հայտարարել է “Յունիստրիմ-Էքսպրես” եւ “Կայունություն” նոր ավանդատեսակների մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, “Յունիստրիմ-Էքսպրես” ավանդի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն  ձեւակերպվում եւ համալրվում է միայն ՙՅունիստրիմ՚ դրամական փոխանցումներից: Ավանդի գործողության ժամկետը անսահմանափակ է. ավանդատուն ցանկացած պահի կարող է ետ կանչել գումարը եւ ստանալ իր տոկոսագումարը: Ավանդն ընդունվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով: Ազգային արժույթով ներգրավված միջոցների դեպքում “Յունիստրիմ-Էքսպրես”-ի տարեկան տոկոսադրույքը կազմում է 12%, արտարժույթի դեպքում` 10%: Ընձեռվում է նաեւ ավանդի գումարի մասնակի ետկանչման հնարավորություն` ավանդային հաշվի  նվազագույն մնացորդի պահպանման պայմանով:

Ինչ վերաբերում է “Կայունություն” ավանդին, ապա անգամ ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում ավանդատուին վճարվում են բավականին բարձր տոկոսադրույքներ (մինչեւ 14%)` ըստ գումարը բանկում գտնվելու փաստացի օրերի քանակի: Այս ավանդատեսակի համար տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով միջոցների ներգրավման դեպքում սահմանված է 14%, արտարժույթով` 10%:  Ընձեռվում է ավանդի համալրման հնարավորություն առանց սահմանափակումների, ինչպես նաեւ նախատեսվում է  օվերդրաֆտի տրամադրում` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով:

Դիտում՝ 12004
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW