Երեւան /Մեդիամաքս. /Այսօր Երեւանում սկսվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության /ՍՏՀԿ/ բանկային եւ ֆինանսական հարցերով աշխատանքային խմբի նիստը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը նիստի բացմանը նշել է, որ մասնակիցները փորձ եւ գիտելիք են փոխանակելու, ինչը շատ կարեւոր է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Նրա խոսքերով, ՍՏՀԿ անդամ երկրներում համաշխարհային ճգնաժամի հետեւանքով առաջացած խնդիրները “շատ նման են”: Միաժամանակ, հայաստանյան իրավիճակը համեմատելով ԱՊՀ երկրների հետ` Վաչե Գաբրիելյանն ասել է, որ ՀՀ ֆինանսական համակարգը զգալիորեն ավելի քիչ խնդիրներ ունի, քան հարեւան երկրներում: Վաչե Գաբրիելյանը նշել է, որ աշխատանքային խմբի նիստում արված առաջարկությունները կքնարկվեն հաջորդ շաբաթ Երեւանում` ՍՏՀԿ անդամ երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը: Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Սերբիայի, Վրաստանի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի ու Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչները: Tweet Դիտում՝ 13132