“Ամերաբանկ”-ի ավանդների ծավալը 2009թ. I եռամսյակում աճել է 39.9 %-ով

08.04.2009 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. “Ամերաբանկ”-ի ժամկետային ավանդների ծավալը 2009թ. առաջին եռամսյակում աճել է 39.9 %-ով` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցելով 5.7 անգամ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, իրավաբանական անձանց ավանդները, որոնք կազմում են բանկի ընդհանուր ավանդների 79.4 %-ը, եռամսյակի  ընթացքում աճել են 26.2 %-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ 5.9 անգամ:

Միաժամանակ, ֆիզիկական անձանց ավանդների աճը 2009թ. առաջին եռամսյակում կազմել է 141.1%` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5.2 անգամ:

“Ամերիաբանկի” ներկայացուցիչների կարծիքով, ցուցանիշների աճին մեծապես նպաստել է այն հանգամանքը, որ անցյալ տարվա դեկտեմբերին բանկը հանդես էր եկել ֆիզիկական անձանց ավանդների ամբողջական ապահովագրման նախաձեռնությամբ` անկախ գումարի չափից եւ ներդրվող ավանդի արժույթի տեսակից:

Դիտում՝ 13797
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW