Հայաստանը կողմ է ճգնաժամի պայմաններում խաղի համաշխարհային կանոնների մշակմանը
02.04.2009 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանն ու Ռուսաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հաղթահարման հարցում հավատարիմ են մնում իրենց դիրքորոշմանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր հանդես գալով ԱՊՀ երկրների ֆինսանսների նախարարների ու Կենտրոնական բանկերի ղեկավարների համատեղ նիստի արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսում` ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ Մոսկվան եւ Երեւանը կողմ են ճգնաժամի պայմաններում խաղի համաշխարհային կանոնների մշակմանը:
Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարը նշել է ԱՄՀ մանդատի ընդյալնման անհրաժեշտությունը: Նրա խոսքերով, շատ երկրներ են հայտարարել ԱՄՀ բյուջեում խոշոր միջոցներ ներդնելու մտադրության մասին, եւ ԱՊՀ երկրներն առաջարկում են պարզեցնել վարկավորման պայմաններն ու հնարավորություն տան իրենց մասնակցել որոշումների կայացմանը ԱՄՀ շրջանակներում:
Տիգրան Դավթյանը տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր ԱՊՀ երկրների այս եւ այլ մոտեցումները Լոնդոնում ներկայացնելու է G 20 գագաթնաժողովում:
Նա նշել է նաեւ, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին $500 մլն ծավալի կայունացնող վարկի տրամադրման մասին պայմանագիրը ստորագրվելու է նախատեսված ժամկետում` 2009թ. հունիսի սկզբին:
Տիգրան Դավթյանը նաեւ ասել է, որ օպերատիվ տվյալներով` ՀՀ պետբյուջեի հարկային մուտքերը մարտին կազմել են 39 մլրդ դրամ: Նրա խոսքերով, բյուջեի եկամուտների եւ ծախսերի վերանայումից հետո “այդ գումարը գերազանցել է մարտի համար նախատեսված ցուցանիշը, ինչն որոշակի լավատեսություն է ներշնչում”:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: