“Մեդիամաքս” գործակալությունը եւ “Այբ” կրթական հիմնադրամը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել

01.04.2009 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Մեդիամաքս” լրատվական գործակալությունը եւ “Այբ” կրթական հիմնադրամն այսօր Երեւանում համագործակցության հուշագիր են ստորագրել:

Համագործակցության նպատակը “Այբ” հիմնադրամի գործունեության եւ ծրագրերի լուաբանումն է: Հուշագրի ստորագրումից հետո “Մեդիամաքսը” դարձել է “Այբի” պաշտոնական տեղեկատվական գործընկերը եւ իր բոլոր ռեսուրսներն օգտագործելու է հիմնադրամի գործունեության լուսաբանման համար:

Հուշագրի ստորագրումը երկու կազմակերպությունների մի քանի ամիս առաջ մեկնարկած համագործակցության տրամաբանական շարունակությունն էր: Համագործակցության հիմքում ընկած է Հայաստանում կրթության զարգացման կարեւորության գիտակցումը: 

Դիտում՝ 12878
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW