ՀՀ ԿԲ-ն ընտրել է 8 բանկեր` ՀԲ վարկի բաշխման համար
31.03.2009 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկն ընտրել է 8 առեւտրային բանկեր, որոնց միջոցով բաշխվելու է Համաշխարհային բանկի /ՀԲ/ փոքր եւ միջին ձեռնարկությունների /ՓՄՁ/ զարգացման համար նախատեսված $50 մլն վարկը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն այսօր ասել է, որ ընտրվել են հետեւյալ բանկերը.
“Արարատբանկ”, “Հայէկոնոմբանկ”, “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ”, “ՎՏԲ-Հայաստան Բանկ”, “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”, “ՊրոԿրեդիտ Բանկ” եւ “Կոնվերս Բանկ”:
Վարկը տրամադրվել է 26,5 տարով` 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Վաչե Գաբրիելյանը նկատել է, որ ՀՀ ԿԲ-ն միջոցները բանկերին տրամադրելու է տարեկան 8-9% տոկոսադրույքով, իսկ ՓՄՁ համար վարկերի տոկոսադրույքը որոշվելու է բանկերի կողմից` ներկայացված ծրագրերի ռիսկերի գնահատման հիման վրա: Միջոցները տրամադրվելու են դրամով, սակայն որոշ դեպքերում հնարավոր է վարկերի տրամադրում նաեւ արտարժույթով:
ՀՀ Կենտրոնական բանկը նախնական փուլում բոլոր գործընկեր բանկերին հատկացնելու է հավասարաչափ գումար, սակայն, եթե այս կամ այն բանկը կարճ ժամկետում տեղաբաշխի միջոցները, գումարը կարող է ավելանալ:
Վաչե Գաբրիելյանի խոսքերով, սա ՓՄՁ զարգացմանն ուղղված ԿԲ առաջին ծրագիրը չէ: Գերմանահայկական հիմնադրամի շրջանակներում Կենտրոնական բանկն արդեն տեղաբաշխել է 10 մլրդ դրամ, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսվում է տրամադրել եւս 15 մլրդ դրամ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: