“ՎիվաՍել-ՄՏՍ-ը” երրորդ օպերատորի մուտքով պայմանավորված եկամուտների էական կրճատում չի ակնկալում

27.03.2009 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ-ը” եկամուտների որեւէ էական կրճատում չի ակնկալում` կապված շուկա երրորդ օպերատորի մուտքի հետ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին “Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը գրում է www.itel.am կայքի իր բլոգում:

“Շատերը հարցնում են. ի±նչ տեղի կունենա այս տարի շուկա նոր դերակատարի մուտք գործելուց հետո: “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը եկամուտների որեւէ էական կրճատում չի ակնկալում` կապված երրորդ օպերատորի մուտքի հետ: Իհարկե, նոր օպերատորը կներգրավի շուկայի որոշակի մասը, եւ միանգամայն բնական է ենթադրել, որ դա տեղի կունենա ոչ միայն շուկայի չգրավված հատվածի, այլեւ` “ՎիվաՍել-ՄՏՍ-ի” եւ մեր այսօրվա մրցակցի բաժանորդային բազաների հաշվին: Մենք կշարունակենք նորարարական ծառայությունների մշակումը եւ բաժանորդների որակյալ սպասարկումը: Հենց այդպես ենք մենք համոզում մեր բաժանորդներին մնալ մեզ հետ. խոսքը նոր ծառայությունների, սակագնային պլանների եւ այլ մարքետինգային գործիքների մասին է: Վերջնական որոշումը կկայացնի հաճախորդը՚,- ընդգծել է Ռալֆ Յիրիկյանը:

“Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրենի բլոգը հասանելի է http://www.itel.am/am-blog-2574.html հասցեում:

Դիտում՝ 12206
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW