Ռուսական թերթը հաշվարկել է, որ “ՀայՌուսգազարդն” արժի մոտ $1,1 մլրդ

27.03.2009 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. Ռուսական “Վեդոմոստի” թերթն այսօր գրել է, որ “ՀայՌուսգազարդը” արժեքը կազմում է մոտ $1,1 մլրդ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, թերթն այդ եզրակացությունն արել է այն փաստի հիման վրա, որ “Գազպրոմը” վերջերս “Իտերա”-ից գնել է “ՀայՌուսգազարդի” 4,45% բաժնետոմսեր` վճարելով $49 մլն:

“Վեդոմոստին” նաեւ կանխատեսում է, որ 2009 թվականին “ՀայՌուսգազարդի” հասույթը չի գերազանցի $655 մլն-ը գազի գնման համար ծախսվող $352 մլն-ի պարագայում:

“ՀայՌուսգազարդի” գնահատումը տեղի է ունեցել “Ուղղակի ներդրումների գործակալության” կողմից, եւ նրա հաշվետվության մեջ ընկերության բաժնետոմսերի գինը բարձր է եղել եւս 10 տոկոսով, թերթին ասել է “Գազպրոմի” ներկայացուցիչը:

Գնահատման ընթացքում հաշվի են առնվել “ՀայՌուսգազարդի” հետագա եկամուտները` նրա բիզնես պլանի հիման վրա, նշել է “Ուղղակի ներդրումների գործակալության” գնահատման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Սերգեեւը:

Դիտում՝ 11382

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW