Երևան /Մեդիամաքս/. Մոտ ապագայում տեղի կունենա «ՀայՌուսգազարդի» տնօրենների խորհրդի նիստը, որտեղ կհաստատվի ընկերության բաժնետերերի նոր կազմը: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է «ՀայՌուսգազարդի» մամլո քարտուղար Շուշանիկ Սարդարյանը, «Իտերա» ընկերությունների խումբը դուրս է եկել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետերերի կազմից` «Գազպրոմ» ԲԲԸ-ին վաճառելով հայ-ռուսական ընկերության 2 մլն 800 հազ. սովորական անվանական բաժնետոմսերը, ինչը կազմում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալի 4,45%-ը: ԻՆչպես նշել է Շուշան Սարդարյանը, ներկայումս «Իտերա» ՍՊԸ-ն դեռեւս ներկա է ընկերության բաժնետերերի կազմում, սակայն շուտով տեղի կունենա տնօրենների խորհրդի նիստ, որում կհաստատվի ընկերության բաժնետերերի նոր կազմը:«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում «Իտերա» ՍՊԸ-ի բաժնեմասի վաճառքի գործարքը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում գրանցվել է 2009թ. մարտի 12-ին: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմում է շուրջ $580 մլն: Նախկինում ըկերության կանոնադրական կապիտալի 20%-ը պատկանում էր ՀՀ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարությանը, 75,55%-ը` «Գազպրոմ» ԲԲԸ-ին եւ 4,45%-ը` «Իտերա» ՍՊԸ-ին: Tweet Դիտում՝ 10782