Երևան /Մեդիամաքս/. 2009թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 3.7%-ով: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-փետրվար ամիսներին ՀՆԱ ծավալը կազմել է 282 մլրդ 159.7 մլն դրամ: Արդյունաբերական արտադրության ծավալը 2009թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է 83 մլրդ 796.9 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 9.7%-ով: Միջին ամսական աշխատավարձը 2008թ.-ի հունվար-փետրվար ամիսների համեմատ այս տարվա նույն ամիսներին ավելացել է 13.8 %-ով՝ կազմելով 94 685 դրամ: Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 18.6%-ով՝ հաշվետու ժամանակահատվածում կազմելով 80 092 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում՝ 116 204 դրամ (աճը՝ 7.1 %): ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը հունվար-փետրվար ամիսներին կրճատվել է գրեթե չորս անգամ ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2009թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է 155 մլրդ դրամ ($506.5 մլն)՝ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 26,2%-ով: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 44.8%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 24.1 մլրդ դրամ ($79 մլն), իսկ ներկրման ծավալները կրճատվել են 21.2%-ով` կազմելով 130.9 մլրդ դրամ ($427,5 մլն): Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը 2009թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է 106,8 մլրդ դրամ, կամ $348,5 մլն` 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 13.17%-ով: Tweet Դիտում՝ 10439