“Ամերիաբանկը” գործարկել է նոր ավանդներ` իրավաբանական անձանց համար

19.03.2009 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկն” այսօր հայտարարել է իրավաբանական անձանց համար նախատեսված նոր ժամկետային ավանդների գործարկման մասին` ներկայիս տնտեսական պայմաններում դրամական հոսքերն ավելի կանխատեսելի դարձնելու նպատակով:

Բանկի մամուլի ծառայությունից այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները` ելնելով ներգրավման ժամկետից եւ գումարից, կարող են հասնել մինչև տարեկան 11%-ի, իսկ ԱՄՆ դոլարով եւ եվրոյով ավանդների դեպքում` մինչև 6%-ի: 

ՀՀ դրամով 500.0 միլիոնից ավել եւ ԱՄՆ դոլարով կամ եվրոյով ավանդների 500.0 հազարից ավել գումարների դեպքում տոկոսադրույքի որոշման հարցում  կցուցաբերվի անհատական մոտեցում:

“Ամերիաբանկում” իրավաբանական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների ծավալները 28.02.09թ.-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել են 7.2 անգամ, իսկ ընթացիկ տարվա երկու ամսում` 47.8 %-ով:

Դիտում՝ 13509
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW