Երևան /Մեդիամաքս/. Աշխարհի 36 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 9-րդ տեղն ըստ գործարար ղեկավար պաշտոններում կանանց ներկայության աստիճանի: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի մարքետինգի բաժնում, «Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլի» հետազոտության համաձայն` հայաստանցի կանայք զբացեղնում են ղեկավարող պաշտոնների 29 %-ը, իսկ համաշխարհային մասշտաբով այդ ցուցանիշը կազմում է 24 %: «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի բաժնետեր Լիլիթ Արաբաջյանի խոսքերով, 2007թ. ցուցանիշների համեմատ, երբ հայ կանայք զբաղեցնում էին ղեկավար պաշտոնների 22 %-ը, 2009 թվականին արձանագրվել է 7 տոկոսանոց աճ: «Մեր ընկերերության աշխատակազմի 51 %-ը կանայք են, եւ նրանցից 11-ը զբաղեցնում են ղեկավար պաշտոններ»,- նշել է Լիլիթ Արաբաջյանը: Առաջատար եռյակում են Ֆիլիպինները (47%), Ռուսաստանը (42%) եւ Թաիլանդը (38%), իսկ ցուցակը եզրափակում է Ճապոնիան (7 %): Tweet Դիտում՝ 10347