“Յունիբանկը” գործարկել է ՓՄՁ վարկավորման նոր ծրագիր

13.03.2009 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկն” այսօր հայտարարել է փոքր եւ միջին ձեռնարկությունների /ՓՄՁ/ վարկավորման նոր ծրագրի մասին, որի շրջանակներում տրամադրվելու են մինչեւ $ 30 հազ. վարկեր 30 ամիս մարման ժամկետով եւ տարեկան 22-24% տոկոսադրույքով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, “Յունիբանկի” վարչության փոխնախագահ Արա Ավագյանը նշել է, որ այսօր
Հայաստանում բավականին մեծ է շրջանառու միջոցների համալրման կարիք ունեցող ձեռնարկություների թիվը:

2009թ. փետրվարի վերջի դրությամբ “Յունիբանկի” ընդհանուր վարկային ներդրումները կազմել են ավելի քան 44 մլրդ 246 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 45%-ով:

Դիտում՝ 13349

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW