Pernod Ricard-ը որոշել է վերադիրքավորել “ԱրԱրԱտ” ապրանքանիշը

13.03.2009 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Pernod Ricard Eastern Europe-ն Amsterdam Worldwide գործակալությանը հանձնարարել է վերադիրքավորել հայկական “ԱրԱրԱտ” կոնյակի ապրանքանիշը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով “Վեդոմոստին”, Amsterdam Worldwide-ի գլխավոր տնօրեն Բրայան Էլլիոթն ասել է, որ “ԱրԱրԱտը” դիրքավորվելու է որպես լեգենդար ապրանքանիշ կոնյակների ու բրենդիներ իրական գնահատողների համար:

Բրենդի նորացման առաջին արշավը մեկնարկելու է այս տարվա գարնանը:  

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ ամռանը լրանալու է Pernod Ricard խմբի կողմից Երեւանի կոնյակի գործարանի ձեռքբերման 10 տարին:

Դիտում՝ 15090

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW