Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականին “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպության /ՈՒՎԿ/ զուտ շահույթը կազմել է 1.368 մլրդ դրամ` 2007թ. ցուցանիշը գերազանցելով 2 անգամ: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “Նորվիկ” ՈՒՎԿ մարքետինգի բաժնում, կազմակերպության ընդհանուր ակտիվները կազմել են 19.731 մլրդ դրամ, տրամադրված վարկերի ծավալը` շուրջ 18 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի տարեկան աճը կազմել է 66.4%, ակտիվներինը` 45.2%, վարկային ներդրումներինը` 37.6%: Ինչպես նշել է “Նորվիկ” ՈՒՎԿ գործադիր տնօրեն Տիգրան Բոստանջյանը, “այդպիսի աճը վկայում է այն մասին, որ գրագետ մոտեցման դեպքում արդյունավետ աշխատանքը հնարավոր է ցանկացած պայմաններում”: Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ կազմակերպությունը վերջերս ներդրել է նոր ֆինանսական ծառայություններ. My.Norvik.am կայքի հիմքի վրա ստեղծված My Norvik հաճախորդների սպասարկման հատուկ համակարգը, ինչպես նաեւ ինտերնետի միջոցով վարկերի մարման հնարավորությունը: Tweet Դիտում՝ 12370