Երեւան /Մեդիամաքս/. Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ “Հայաստանի տնտեսությունը կործանվել է”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Վրաստանի նախագահի այդ խոսքերը վրացական լրատվական Civil.ge կայքը` http://civil.ge/rus/article.php?id=18792: “Ձեզ հայտնի է, որ մի քանի շաբաթվա ընթացքում ՀՀ տնտեսությունը կործանվել է: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Հայաստանը լիովին կախված էր ռուսաստանյան շուկայից, իսկ երբ ՌԴ շուկան քանդվեց, նույն ճակատագրին արժանացավ նաեւ ՀՀ տնտեսությունը: Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեր հարեւան երկրների տնտեսություններում դժվարություններ են առաջացել: Վրաստանը կդիմակայի, Վրաստանը կփրկվի նույնիսկ դժվար պայմաններում, եթե մենք քաղաքական կայունություն ունենանք”,- հայտարարել է Վրաստանի նախագահը` մարտի 7-ին հանդես գալով Ցկնեթիում /Թբիլիսիի արվարձան/ նոր հյուրանոցի ու զվարճանքների կենտրոնի բացմանը: Tweet Դիտում՝ 11689