Commerzbank. “Հայաստանը հասել է ավելի լավ արդյունքների”

06.03.2009 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Commerzbank-ը կարծում է, որ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Ղազախստանը պետք է հետեւեն Հայաստանի օրինակին եւ անցնեն ազգային արժույթի լողացող փոխարժեքին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով Bloomberg-ը, Commerzbank-ի լոնդոնյան գրասենյակի` զարգացող շուկաների ուսումնասիրության բաժնի ղեկավար Մայքլ Գանսկեն հայտարարել է, որ “Հայաստանը հասել է ավելի լավ արդյունքների, քան մնացածները` միանգամից անցնելով փոխարժեքի լողացող քաղաքականությանը”:

“Դա Հայաստանին տալիս է ճկունություն, որն անհրաժեշտ է նոր տնտեսական սցենարներին հարմարվելու համար: Ներկայիս համաշխարհային միջավայրում չափազանց բարդ է պահպանել գերագնահատված արժույթը”,- նշել է Մայքլ Գանսկեն:

Դիտում՝ 12694

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW