ԿԲ-ը իջեցրել է չորս թողարկողների վարկանիշերը

04.03.2009 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը /ԿԲ/ իջեցրել է “Մաքուր երկաթի գործարան” ԲԲԸ, “Էլիտ Գրուպ” ՓԲԸ, “Վալլետտա” ՍՊԸ եւ “Շեն Կոնցեռն” ՓԲԸ վարկանիշերը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայնել են ԿԲ-ի մամլո ծառայությունում, “Մաքուր երկաթի գործարանի” վարկանիշը Բ+ -ից իջեցվել է Գ+, “Էլիտ Գրուպի” վարկանիշը` Գ+ -ից Գ, “Վալլետտայի” վարկանիշը` Բ- -ից Գ+, իսկ “Շեն Կոնցեռնի” վարկանիշը` Բ-ից Բ-:

ԿԲ-ում պարզաբանել են, որ “Մաքուր երկաթի գործարան” ԲԲԸ վերավարկավորման պատճառը եղել է այն որոշման խախտումը, ըստ որի` “Մեծ վեցնյակի” մեջ մտնող անկախ աուդիտորական կազմակերպության կամ նրա անդամ հանդիսացող կազմակերպության կողմից ընկերության 2008թ. ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու պայմանավորվածությունը հավաստող փաստաթուղթը պետք է մինչեւ 2009թ. հունվարի 31-ը ներկայացվեր ՀՀ Կենտրոնական բանկ:

Նույն պատճառով է “Ռենկո Արմէստեյտ” ՍՊԸ վարկանիշը Բ- -ից իջեցվել մինչեւ Գ+:

Վերավարկանշվել են նաեւ “Էլեկտրասարք” ԲԲԸ-ն (Գ-- ից Դ) եւ “Տիգրան Մեծ հրատարակչություն” ՍՊԸ-ն (Բ- -ից Գ+) վարկանիշերը:

ԿԲ-ն վերավարկանշել է նաեւ “Աշտարակ կաթ” ՓԲԸ (Բ+), “Երեւանի գարեջուր” ՓԲԸ (Բ-) եւ “Անտարես” ՍՊԸ (Գ-): 

Դիտում՝ 13697
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW