Դրամի թուլացումը “Նոյանին” թույլ կտա բարձրացնել իր գնային մրցունակությունը

04.03.2009 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Եվրոթերմը” չի վերանայելու իր “Նոյան” հյութերի գները տեղական շուկայում` պայմանավորված լողացող փոխարժեքին վերադառնալու ՀՀ Կենտրոնական բանկի որոշմամբ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հետ հարցազրույցում ասել է “Եվրոթերմի” գործադիր տնօրեն Վահե Ղազարյանը, միաժամանակ, ընկերությունը գիտակցում է, որ անցումային ժամանակաշրջանում վնասներ է կրելու` հաշվի առնելով ներկրվող հումքի թանկացումը:

Վահե Ղազարյանն ասել է նաեւ, որ դրամի թուլացումը “Նոյանին” թույլ կտա բարձրացնել իր գնային մրցունակությունը արտաքին շուկաներում, մասնավորապես` Ռուսաստանում:

 

Դիտում՝ 11353
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW