Երեւան /Մեդիամաքս/. ԱՄՀ-ի կանխատեսումներով` այս տարի Հայաստանում ռեցեսիան կկազմի 1.5%: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Նա ողջունել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները եւ տարադրամի լողացող փոխարժեքին վերադառնալու ԿԲ-ի որոշումը` ընդգծելով դրամի փոխարժեքի շուկայական կարգավորման կարեւորությունը: “ԱՄՀ-ի գնահատականներով, ՀՀ դրամի արժեզրկումը լինելու է 17-ից 30%-ի սահմաններում”,- ասել է Նինկե Օմեսը` հավելելով, որ 2009 թվականին Հայաստանում գնաճն ակնկալվում է 8%-ի մակարդակում: Tweet Դիտում՝ 11410