«Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի կառուցումը կարժենա €450 միլիոն

22.05.2024 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #Զվարթնոց #տերմինալ
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի «գործող տերմինալը չի բավարարում, որպեսզի հոսքը սպասարկի»։

«Լավարկման տեղ կա, անընդհատ լավարկվում են հոսքերի կառավարման հարցերը, բայց դա բավարար չէ, պետք է նոր տերմինալ կառուցվի: Նոր տեմինալի կառուցման շուրջ այս պահին կան բանակցություններ, դրանք բավականին բարդ են, որովհետեւ գործող կոնցեսիոն պայմանագրով հարաբերությունները շարունակելն անհնարին է։

Կան պարամետրեր, որոնք այսօրվա իրականության մեջ Հայաստանի համար անընդունելի են»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ նոր տերմինալի նախագիծը կա, պայմանագրի այլ դրույթների հետ կապված քննարկումները շարունակվում են.

«Այս պահին ներդրման չափը մոտ €450 միլիոնին համարժեք է»:
 
Դիտում՝ 1522
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW