Շառլ Ազնավուրի 100-ամյակի օրը HENDERSON-ը մեկնարկում է գործընկերությունը «Ազնավուր» հիմնադրամի հետ

22.05.2024 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շառլ Ազնավուր #HENDERSON
HENDERSON նորաձեւության տունը հայտարարել է Շառլ Ազնավուր բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության մասին՝ ֆրանսիացի լեգենդար արտիստ, մարդասեր, դիվանագետ, դերասան, գրող եւ կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում։

Որպես հիմնադրամի գործընկեր՝ HENDERSON-ը իր աջակցությունն է հայտնում ականավոր արտիստի ժառանգության ու արվեստի պահպանությանը, որը, երաժշտության եւ դերասանական արվեստի մեջ իր յուրահատուկ տաղանդից բացի, հայտնի է իր բարեգործական ջանքերով եւ մարդասիրական աշխատանքով:

«Շառլ Ազնավուրը հետք է թողել ոչ միայն իր երաժշտական եւ դերասանական գործունեությամբ, այլեւ շատերի սրտերում՝ շնորհիվ իր բարության, բաց սրտի եւ պատրաստակամության՝ օգնելու նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն»,- ասվում է HENDERSON նորաձեւության տան հաղորդագրության մեջ։

Շառլ Ազնավուրը սերտ մշակութային կապեր էր պահպանում Ռուսաստանի հետ։ Նա Մոսկվայում առաջին անգամ ելույթ էր ունեցել 1964 թվականին եւ ողջ կյանքի ընթացքում շարունակում էր այցելել Ռուսաստան եւ HENDERSON ապրանքանիշի մեծ բարեկամն էր։

2024 թվականի ընթացքում «Ազնավուր» հիմնադրամը նախատեսում է մի շարք համերգներ անցկացնել Ռուսաստանում։

«HENDERSON նորաձեւության տունը պատիվ ունի աջակցելու եւ պահպանելու այս եզակի արտիստի ժառանգությունը, ում ստեղծագործությունն ու մարդասիրական աշխատանքը ոգեշնչում են միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 3707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW