Evocabank-ի հովանավորությամբ կայացել է «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարը
22.05.2024 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկը նվիրաբերել էր 10 մլն դրամ Հայաստանում «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարի իրականացման համար։
Բանկից հայտնել են, որ մրցույթին մասնակցել են 10-12-րդ դասարաններում սովորող հարյուրավոր աշակերտներ։
Մրցաշարը կայացել է 3 փուլով՝ վարկանիշավորման, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ։
Եզրափակիչ փուլի խաղի ընթացքում մասնակիցները լուծել են իրավիճակային խնդիրներ եւ ներկայացրել լուծումները։ Մրցույթի ավարտից հետո ժյուրիի կողմից ընտրվել են 1-ին, 2-րդ եւ 3-րդ պատվավոր հորիզոնականները զբաղեցնողները: Ժյուրիի կազմում հանդես են եկել նաեւ Evocabank-ի Հիփոթեքային վարկավորման բաժնի ղեկավար Զարուհի Զախարյանը եւ Թումանյան մասնաճյուղի կառավարիչ Դավիթ Ասատրյանը։
Հաղթող թիմերն են «Գնարբուկ»-ը (Սիսիանի ավագ դպրոց), «Կալիստո»-ն (Վանաձորի պետական համալսարանի քոլեջ) եւ «Ֆին-ՆԷՄ»-ը (Նոյեմբերյանի ավագ դպրոց). նրանք համապատասխանաբար զբաղեցրել են 1-ին, 2-րդ եւ 3-րդ պատվավոր հորիզոնականները:
Եզրափակիչ փուլի մասնակից բոլոր թիմերն ու նրանց մարզիչները ստացել են մրցանակների հատուկ փաթեթներ ֆինանսական գրագիտության եւ խնայողությունների թեմաներով:
Evocabank-ը համարվում էր մրցաշարի գլխավոր հովանավորը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: