ԱՄՀ ղեկավարն առաջարկել է Հայաստանին հատկացնել $540 մլն

03.03.2009 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում առաջարկել է Հայաստանին $540 մլն-ի վարկ տրամադրել:

Ինչպես հաորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ՀՀ-ում ԱՄՀ ներկայացուցիչ Նինկե Օմեսը հայտնել է, որ Դոմինիկ Ստրաուս-Քանը ԱՄՀ-ի Գործադիր խորհրդին ներկայացրել է 28-ամսյա պահուստային վարկավորման համաձայնագրի (Stand-By Arrangement) մասին համապատասխան դիմում:

“Ակնկալվում է, որ գործադիր խորհուրդն մարտի 6-ին կքննարկի վարկը ՀՀ-ին տրամադրելու հարցը. դրական որոշման դեպքում Հայաստանը կկարողանա ԱՄՀ-ից անմիջապես փոխառել շուրջ $239 մլն”,- ասել է Նինկե Օմեսը: 

Նա նշել է,որ ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրենի առաջարկությունը պայմանավորված է ՀՀ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների բարձր գնահատականով: Նրա հայտարարությունում, մասնավորապես, դրական գնահատական է տրվում ՀՀ դրամավարկային քաղաքականության վերադարձին դեպի տարադրամի լողացող փոխարժեքը:

Նինկե Օմեսը նշել է, որ ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրենի առաջարկած վարկը համարժեք է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 400%-ին եւ ուղղվելու է Կենտրոնական բանկի արտաքին պահուստների լրացմանը: 

Նինկե Օմեսը հայտնել է, որ հաստատման դեպքում վարկը Հայաստանին տրամադրվելու է 5 տարով, եռամյա արտոնյալ ժամանակահատվածով` փոխառման հատուկ իրավունքների (SDR) հիման վրա, որոնց տոկոսադրույքը ներկայումս կազմում է 1.54%:

Դիտում՝ 12409
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW