Երեւան /Մեդիամաքս/. Երեւանի “Նաիրիտ” քիմիական գործարանը մարտի 1-ից սկսել է ետ կանչել իր աշխատակիցներին հարկադիր արձակուրդից: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “Նաիրիտի” մամլո ծառայությունում, գործարանում կրճատումներ չեն լինելու, եւ մինչեւ մարտի կեսերը գործարանի բոլոր աշխատակիցները ետ են կանչվելու արձակուրդից: “Նաիրիտ” ԲԲԸ աշխատանքը դադարեցվել էր 2008թ. դեկտեմբերին` պատվերների բացակայության հետեւանքով, իսկ աշխատակիցները հարկադիր արձակուրդ էին ուղարկվել: Գործարանը վերագործարկվել է փետրվարի 1-ին: Գործարանի բաժնետոմսերի 90%-ը պատկանում է Rhinoville Property Limited ընկերությանը, 10%-ը` ՀՀ կառավարությանը: 2008թ. նոյեմբեր 1-ի դրությամբ ընկերությունում աշխատում էր 2742 մարդ: Tweet Դիտում՝ 12353