ՀԵ-ն իջեցնում է սակագները` ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելու նպատակով

02.03.2009 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ն /ՀԵ/ եւ հայրենական ցեմենտի արտադրողները համաձայնեցրել են 2009թ. փոխադրման պայմանները:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են ՀԵ մամլո ծառայությունում, ձեռքբերված համաձայնության արդյունքում փոխադրումների երաշխավորված ծավալների առկայության դեպքում արտահանման փոխադրումների արժեքը իջեցվել է միջինը 30%-ով: Բացի այդ, ՀԵ-ն հումքի փոխադրման համար սահմանել է 10% զեղչ:

ՀԵ մամլո ծառայությունում հայտնել են, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է բեռնարկղային փոխադրումների սակագների իջեցում:

“Չնայած այն փաստին, որ “Հարավկովասյան երկաթուղի” ՓԲԸ-ն աշխատում է վնասով, ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել ճկուն սակագնային քաղաքականություն վարելու վերաբերյալ` Հայաստանի տնտեսության եւ հայկական արտահանողների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելու նպատակով”,- նշել են մամլո ծառայությունում:

Դիտում՝ 10734

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW