“ՊրոԿրեդիտ Բանկն” իջեցնում է բիզնես վարկերի տոկոսադրույքները

02.03.2009 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՊրոԿրեդիտ Բանկը” հայտարարել է դոլարային վարկերի տոկոսադրույքների իջեցման ակցիայի մասին, որը շարունակվելու է մարտի 2-ից մինչեւ ապրիլի 30-ը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “ՊրոԿրեդիտ Բանկի” մամլո ծառայությունում, ակցիայի ընթացքում $50 հազարից մինչեւ $500 հազարի բիզնես վարկերի տոկոսադրույքները կկազմեն 13-ից 15%:

“ՊրոԿրեդիտ Բանկի” մամլո ծառայությունում նշել են, որ “այդպիսով բանկը հավատարիմ է մնում փոքր եւ միջին բիզնեսին օժանդակելու իր քաղաքականությանը”:

Դիտում՝ 13910

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW