ՀԲ-ի վարկի մեծ մասը փոխառուներին տրվելու է ազգային արժույթով

27.02.2009 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այն ըկերությունները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 500 մլն դրամը, կարող են հավակնել ֆինանսավորման` ՀՀ ԿԲ-ին Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (IBRD, Համաշխարհային բանկի կառույց) կողմից տրամադրված $ 50 մլն վարկի շրջանակներում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ-ի մամլո ծառայությունում, վարկերի մեծ մասը տրամադրվելու է ազգային դրամով, սակայն ծրագիրը թույլ է տալիս վարկավորում իրականացնել նաեւ ԱՄՆ դոլարով այն դեպքում, երբ փոխառուները ներկայացնեն համապատասխան հիմնավորումներ:

Վարկային ծրագրի նպատակը Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի խթանումն ու զարգացումն է:

Միջոցները ԿԲ-ն բաշխելու է ֆինանսական գործընկեր կազմակերպություների միջոցով, որոնց ընտրությունը կատարվելու է մրցութային եղանակով` Համաշխարհային բանկի կողմից հաստատված չափանիշների հիման վրա: 

Դիտում՝ 11823

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW