“Ինեկոբանկը” եւ “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը” դարձել են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի” անդամներ

27.02.2009 | 10:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ինեկոբանկը” եւ “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը” դարձել են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայի անդամներ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բորսայի մամլո ծառայությունում, բորսայի անդամի կարգավիճակում բանկերը հնարավորություն կունենան բորսային գործարքներ կատարել “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում” շրջանառվող բոլոր գործիքներով` ներառյալ ցուցակման մեջ գտնվող եւ բոսրային առեւտրի թույլատրված արժեկտրոնային արժեթղթերը, ինչպես նաեւ պետական պարտատոմսերը, ՌԵՊՕ-ն ու արտարժույթը:

Փետրվարի 25-ի դրությամբ “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի” անդամներ են հանդիսանում 25 ընկերություններ, ներառյալ` 18 բանկեր:

Դիտում՝ 17305

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW