ՎԶՄԲ-ի տրամադրած $ 50 մլն վարկը ԿԲ-ի կողմից կբաշխվի ՀՀ բանկերի միջեւ

25.02.2009 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկը /ՀԲ/ փետրվարի 24-ին հաստատել է համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը մեղմելուն ուղղված 4 ծրագրերը, որոնց շրջանակներում Հայաստանին կտրամադրվի $ 85 մլն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն այսօր ասել է, որ ՀԲ-ն կտրամադրի $ 25 մլն ճանապարհների վերանորոգման ծրագրի շրջանակներում, $ 2 մլն` գյուղատնտեսական ձեռնարկությունների զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար, եւ $ 8 մլն` Սոցիալական ներդրումների հիմնադրամի լրացուցիչ ֆինանսավորման համար:

Այդ երեք վարկերը Հայաստանին կհատկացվեն Զարգացման միջազգային միության (IDA, մտնում է ՀԲ-ի խմբի մեջ) կողմից 20 տարի ժամկետով եւ 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով:

«$ 50 մլն-ի չորրորդ վարկը Հայաստանին առաջին անգամ տրամադրվում է ՀԲ-ի մեկ այլ կառույցի` Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի /ՎԶՄԲ/ կողմից` փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման համար»,- ասել է Վարուդակիսը: ՎԶՄԲ-ի վարկը Հայաստանին տրամադրվելու է 26,5 տարի ժամկետով` 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով:

«ՎԶՄԲ-ի վարկը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բաշխվելու է Հայաստանի առեւտրային բանկերի միջեւ` փոքր եւ միջին ձեռնարկություններին մինչեւ $ 150 հազ. վարկեր տրամադրելու նպատակով»,- ասել է Արիստոմենե Վարուդակիսը:

Բացի վարկերից, Հայաստանին $ 1,5 մլն-ի դրամաշնորհ կտրամադրվի նաեւ Համաշխարհային բնապահպանական հիմնադրամի (GEF) կողմից` ՀՀ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում աշխարհագրական աղբյուրների հետազոտության նպատակով:

Դիտում՝ 13952
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW