ԶՊՄԿ-ը պետական վարկը կօգտագործի արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով
19.02.2009 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Սկսած ծրագրերն ավարտին հասցնելու համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին /ԶՊՄԿ/ անհրաժեշտ են $40-50 մլն-ի ներդրումներ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր հատնել է կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Նա նշել է, որ ԶՊՄԿ-ում կատարված ներդումների ծավալը վերջին 4 տարիների ընթացքում կազմել է $330 մլն:
Մեկնաբանելով ԶՊՄԿ-ին $10 մլն-ի վարկ հատկացնելու վերաբերյալ կառավարության այսօրվա որոշումը` Մաքսիմ Հակոբյանը նշել է, որ այդ միջոցներն ուղղվելու են մոլիբդենի եւ պղնձի արտադրության ծավալների ավելացմանը համապատասխանաբար 35 եւ 75%-ով: Դա թույլ կտա պահպանել աշխատատեղերը եւ տարեվերջին բացել եւս 200-300 նոր աշխատատեղ:
Այսօր կոմբինատն ունի 10 հազար աշխատակից` 220 հազար դրամ միջին աշխատավարձով:
Մաքսիմ Հակոբյանը նկատել է, որ եթե մոլիբդենի ու պղնձի մեկ տոննայի գինը համաշխարհային շուկաներում տատանվի համապատասխանաբար $8,5 հազարի եւ $3,5 հազարի մակարդակում, ապա կոմբինատին կհաջողվի տարին փակել “մի փոքր շահույթով”:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: