«ՎՏԲ Հայաստան Բանկը» դարձավ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ

18.02.2009 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. «ՎՏԲ Հայաստան Բանկն» այսօր դարձել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի անդամ:

Բորսայի մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ անդամի կարգավիճակը բանկին հնարավորություն է տալիս առևտուր իրականացնելու բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով, ներառյալ կորպորատիվ արժեթղթերը, ՌԵՊՈ պայմանագրերը, պետական պարտատոմսերն ու արտարժույթը:

Փետրվարի 18-ի դրությամբ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի անդամ են հանդիսանում 21 ընկերություններ, որոնցից 14-ը բանկեր են:

 

Դիտում՝ 14033

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW