Հայաստանը նախապատրաստվում է ԵՄ հետ բանակցություններին` ազատ առեւտրի մասին

18.02.2009 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Եվրոպական Հանձնաժողովի փաստահավաք տնտեսական առաքելության միջեւ մեկնարկել են քննարկումները` ԵՄ հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ուղությամբ բանակցություններին Հայաստանի նախապատրաստվելու թեմայով: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել է, որ քննարկումների ընթացքում կորոշվեն կոնկրետ քայլերը ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման համար:

“Համաձայնության ձեռքբերման դեպքում Հայաստանը կստանա գործողությունների ժամանակացույցն ու ծրագիրը, որոնց կատարումը տեղական արտադրողների եւ արտահանողների համար եվրոպական չափանիշներին համապատասխանող գործարար միջավայր կապահովի”,- ասել է Ներսես Երիցյանը:

Նրա խոսքերով, ՀՀ հիմնական խնդիրն այդ ուղղությամբ ոչ թե նոր օրենսդրության ընդունումն է, այլ` դրա կատարումը, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնց իրագործման համար Հայաստանն ակնկալում է ԵՄ աջակցությունը:
 
Եվրոպական Հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության երկկողմ առեւտրային հարցերով տնօրեն Եվա Սինովիչը արտահայտել է “տնտեսության աճի, մասնավորապես` առեւտրի ոլորտում Հայաստանի ծրագրերի մասին ավելի շատ տեղեկատվություն” ստանալու առաքելության ցանկությունը:

“Անհրաժեշտ է առաջնահերթ ուշադրություն դարձնել ԵՄ հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի մասին բանակցությունների փուլին Հայաստանին մոտեցնելուն”,- ասել է Եվա Սինովիչը:

Դիտում՝ 10066
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW