Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասյօր ասել է, որ 2026-ի հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշները «բավականին լավն են»։«Դրանից առաջ հրապարակվել էր արդեն համախառն ներքին արդյունքի կիսամյակային ցուցանիշը, ինչով արձանագրվեց, որ 2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ՝ ՀՆԱ-ի 6% աճ:Հուլիսի ցուցանիշներն էլ բավականին լավն են, եւ իհարկե, պետք է արձանագրել, որ երկու ճյուղ լոկոմոտիվի դեր են հիմա տանում՝ շինարարությունը եւ ծառայությունները»,- կառավարության նիստին ասել է նա։Փաշինյանի խոսքով՝ 6 ամսվա ընդհանուր ՏԱՑ-ը 7,7% է, արդյունաբերությունը՝ 9,5%, շինարարությունը՝ 25%, առեւտուրը՝ 0,8%, ծառայությունները՝ 13%:«Սա լավ մեկնարկ է, եթե բաժանարարը համարենք հունիս ամիսը, երբ ընտրություններ են տեղի ունեցել: Ընտրություններից հետո մենք բավականին լավ տեմպով սկսում ենք եւ շարունակում ենք մեր աշխատանքը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ Tweet Դիտում՝ 823