G20 երկրների տնտեսական աճի տեմպը կարող է հասնել 2008 թվականից ի վեր ամենացածր մակարդակին եւ մինչեւ 2031 թվականը կազմել 3%։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ):G20 երկրները եւս մեկ տարի ապրեցին անկայունության մեջ՝ սկսած էներգակիրների գների աճից եւպահպանվող քաղաքական անորոշությունից մինչեւ աճող պրոտեկցիոնիզմ։ Սակայն այս դիմադրողականությունը չպետք է ծածկի ավելի լուրջ խնդիր. միջնաժամկետ աճի հեռանկարները մնում են թույլ։ Մենք կանխատեսում ենք, որ G20 երկրների տարեկան աճը, որոնց բաժին է հասնում համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 85%-ը, 2031 թվականին կկազմի ընդամենը 3%, ինչը մոտ է համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենացածր մակարդակին»,- նշել են ԱՄՀ-ում։Հիմնադրամի գնահատմամբ՝ G20-ի շատ երկրներ «բախվում են աշխատաշուկաների, ապրանքային շուկաների կամ սպառողական ոլորտների չափազանց կարգավորման պատճառով առաջացած սահմանափակումների»։«Տնտեսական հեռանկարների վատթարացումը մասամբ պայմանավորված է չմտածված կառուցվածքային միջոցառումների եւ կարգավորման, ինչպես նաեւ անտեղի ինստիտուցիոնալ մեխանիզմների հետեւանքներով»,- հավելել են հիմնադրամում։ԱՄՀ փորձագետները կարծում են, որ G20 երկրներին «անհրաժեշտ են մանրակրկիտ մշակված նորմատիվ եւ ինստիտուցիոնալ շրջանակներ, որոնք նվազագույնի կհասցնեն քաղաքականության հետ կապված խոչընդոտները եւ կապահովեն այնպիսի օգուտներ, որոնք ակնհայտորեն կգերազանցեն դրանց հետ կապված ծախսերը»։ Tweet Դիտում՝ 1389