Երկրորդ տարին անընդմեջ Վանաձորի կենտրոնական հրապարակը վերածվել էր սպորտային մեծ հարթակի․ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը համախմբել էր ավելի քան 600 վազորդի՝ Հայաստանի տարբեր մարզերից եւ արտերկրից։ Այս տարի կիսամարաթոնի գլխավոր հովանավորներն են Իդրամն ու IDBank-ը, որոնք «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում աջակցում են միջոցառման իրականացմանը։ Կիսամարաթոնից ստացված միջոցներն ուղղվելու են «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացմանն աջակցելու համար։ Կիսամարաթոնի մեկնարկն ազդարարվեց փոքրիկ վազորդների պայքարով, ովքեր հաղթահարեցին 1կմ վազքատարածությունը։ Վանաձորում փոքրիկ վազորդներին միացավ նաեւ Ջունիորը՝ ոգեշնչելու փոքրիկներին եւ դառնալու նրանց առաջին մեծ հաղթանակների անբաժան մասը։ Մրցույթի ավարտին փոքրիկ հաղթողները Idram Junior-ի կողմից արժանացան հատուկ պարգեւների։ Փոքրիկներից հետո հերթը մեծահասակներինն էր․ նրանք իրենց ուժերը փորձեցին 5կմ, 10կմ եւ 21կմ վազքատարածություններում։ Կիզիչ արեւի տակ ընթացած լարված պայքարի արդյունքում լավագույնները Իդրամի եւ IDBank-ի կողմից արժանացան դրամական պարգեւների՝ idcoin-ների տեսքով։IDBank-ի եւ Իդրամի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ Իդրամի եւ IDBank-ի սոցիալական պատասխանատվության ուղղություններում շատ կարեւոր տեղ ունեն կրթությունը եւ համայնքներին աջակցությունը։ «Այս մարաթոնին միանալով՝ Իդրամն ու IDBank-ը միավորում են միանգամից երեք ուղղություն՝ խրախուսել առողջ ապրելակերպը, աջակցել համայնքների զարգացմանն ու կրթությանը։ Մարաթոնից ստացված ողջ հասույթը հատկացվելու է կլինիկական դեղագիտության զարգացմանն ու ապագա մասնագետներին կրթաթոշակների տրամադրմանը»,- նշեց Տաթեւիկ Վարդեւանյանը։«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը բարձր գնահատեց ընկերությունների հետ ձեւավորված համագործակցությունը։«Կարծում եմ՝ Իդրամի եւ IDBank-ի հետ իրականացնում ենք շատ կարեւոր գործունեություն, որի ազդեցությունը մեր քաղաքի վրա, վստահ եմ, տեսնելու ենք տարիներ անց»,- ասաց Սարգիս Մելիքսեթյանը։ IDBank եւ Իդրամ ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2422