ԱՄՀ-ն դիտարկում է Հայաստանին լրացուցիչ միջոցներ տրամադրելու հնարավորությունը

17.02.2009 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Էյջ Բեքերն այսօր Երեւանում ասել է, որ հիմնադրամը դիտարկում է համաշխարհային ճգնաժամի հետեւանքների հաղթահարման նպատակով Հայաստանին լրացուցիչ միջոցներ տրամադրելու հնարավորությունը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/ ուսանողների հետ հանդիպմանը Էյջ Բեքերն ասել է, որ ներկայումս Հայաստանում գործում է ԱՄՀ-ի 2008թ. նոյեմբերին հաստատված ծրագիրը, սակայն ճգնաժամի հետ կապված` անհրաժեշտություն է առաջացել վերանայելու վարկավորման ծավալները: 

ԱՄՀ-ի գործադիր տնօրենն ընդգծել է, որ բանակցություններ են տարվում Համաշխարհային բանկի եւ այլ կազմակերպությունների հետ Հայաստանի համար լրացուցիչ միջոցներ ներգրավելու ուղղությամբ: Էյջ Բեքերն ասել է, որ ԱՄՀ-ի մասնագետները մտադիր են գնահատել ՀՀ վճարային հաշվեկշռի դեֆիցիտը:

ԱՄՀ-ի գործադիր տնօրենի խոսքերով, համաշխարհային ֆինասնատնտեսական ճգնաժամի լույսի ներքո Հայաստանն ավելի բարենպաստ վիճակում է, քան անցումային փուլում գտնվող այլ երկրները: Էյջ Բեքերն ասել է, որ ՀՀ Կենտրոնական բանկը բավականին արագ է արձագանքել համաշխարհային ճգնաժամին` նախաձեռնելով համապատասխան միջոցառումներ, ինչը թույլ է տվել պահպանել երկրի ֆինանսական կայունությունը: Միաժամանակ, նկատել է նա, ՙառաջիկայում արտաքին ռիսկերը շարունակելու են արդիական մնալ՚:

Էյջ Բեքերն ասել է, որ մի շարք խոշոր ձեռնարկությունների կանգնեցման հետեւանքով առկա է հարկային մուտքերի մակարդակի նվազման սպառնալիքը, ինչն, իր հերթին, կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի:

Դիտում՝ 10955
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW