Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է 2026-ի առաջին կիսամյակը

04.08.2026 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն ասել է, որ 2026-ի առաջին կիսամյակում բանկային համակարգը շարունակել է ամրապնդել իր դիրքերը՝ արձանագրելով նշանակալի առաջընթաց, միջազգային վստահության խորացում եւ ֆինանսական ծառայությունների որակական զարգացում։


«Անցնող կիսամյակում ՀՀ բանկային համակարգը ցույց տվեց բարձր դիմակայունություն եւ ռազմավարական աճ։ Բանկերը ոչ միայն խորացրել են միջազգային համագործակցությունը, այլեւ իրականացրել են խոշորամասշտաբ ֆինանսավորման ծրագրեր։ Մեր առանցքային նպատակն է շարունակել թվային ծառայությունների ընդլայնումը, ՓՄՁ հատվածի աջակցությունը եւ ֆինանսական անվտանգության մշակույթի ամրապնդումը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀԲՄ նախագահը։

ՀՀ առեւտրային բանկերի 2026թ. 1-ին կիսամյակի գործունեության հիմնական ցուցանիշները

•    Ընդհանուր կապիտալն աճել է 3.6%-ով՝ կազմելով 2,227 մլրդ ՀՀ դրամ:
•    Ընդհանուր ակտիվներն աճել են 8.1%-ով՝ կազմելով 13,838 մլրդ ՀՀ դրամ:
•    Վարկային պորտֆելը հաշվետու ժամանակաշրջանում աճել է 11.5%-ով՝ կազմելով 8,775 մլրդ ՀՀ դրամ:
•    Ավանդները աճել են 8․2%-ով՝ հասնելով 8,071 մլրդ ՀՀ դրամի:
•    2026թ. 1-ին կիսամյակում բանկային համակարգն ապահովել է 214 մլրդ ՀՀ դրամի շահույթ:
Դիտում՝ 1663

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW