Ադրբեջանում ընդունել են էթիկայի կանոնագիրք Ֆինանսական ոլորտի համար

04.08.2026 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի Կենտրոնական բանկի վարչությունը հաստատել է «Ֆինանսական ոլորտում էթիկական եւ մասնագիտական վարքագծի կանոնագիրքը»։


Կանոնագիրքը ձեւավորում է վարքագծի միասնական շրջանակ ֆինանսական ոլորտում աշխատող բոլոր մասնագետների համար՝ ուղենիշ սահմանելով էթիկական սկզբունքների պահպանման համար։

Trend-ը հաղորդում է, որ փաստաթուղթը ինստիտուցիոնալ աջակցություն կհանդիսանա վերահսկվող սուբյեկտների համար՝ առկա ներքին կանոնագրքերի կատարելագործման, ինչպես նաեւ նոր ներքին կանոնագրքերի մշակման գործընթացում։

«Փաստաթղթում արտացոլված են էթիկական 8 սկզբունք, մասնագիտական վարքագծի 6 կանոն եւ դրանց կիրառումը ապահովման մեխանիզմը։ Կանոնագիրքը սահմանում է մասնագետների վարքագծի չափանիշները հաճախորդների, ֆինանսական ոլորտի եւ դրա ինստիտուտների, այլ մասնագետների, օրենսդրության, հասարակության եւ շրջակա միջավայրի նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 1263

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW