Հայէկոնոմբանկը ներկայացրել է իր նոր պրեմիում Visa Signature Business վճարային քարտը՝ նախատեսված կորպորատիվ հաճախորդների համար: Բանկում վստահ են՝ սա «ոչ թե հերթական վճարային գործիքն է, այլ կորպորատիվ հարմարավետության նոր փիլիսոփայություն»: Բանկից հայտնել են, որ հուլիսի 30-ին պաշտոնական շնորհանդեսի շրջանակում քարտը ներկայացվել է կորպորատիվ հաճախորդներին: Միջոցառմանը ներկա էին բանկի եւ Visa-ի ներկայացուցիչները, ինչպես նաեւ կորպորատիվ հաճախորդներ:«Հայէկոնոմբանկը շարունակաբար քայլեր է ձեռնարկում համալիր կերպով զարգացնելու ինչպես մանրածախ բանկային բիզնեսը եւ ներդրումային բանկինգը, այնպես էլ կորպորատիվ ուղղությունը: Բանկի գործունեության 35 տարիների ընթացքում բանկային բիզնեսի զարգացման գործում առանձնահատուկ տեղ են ունեցել հենց իրավաբանական անձինք, հատկապես՝ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները: Եվ այսօր ես շատ ուրախ եմ, որ մեր միջազգային գործընկեր Visa-ի հետ համատեղ մշակել ենք նոր պրոդուկտ, նոր հնարավորություն հենց այս հաճախորդների համար», - ողջունելով հյուրերին՝ իր խոսքում նշել է Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը: Մատնանշելով Visa-ի հետ արդյունավետ համագործակցության փորձը՝ նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում եւս կարձանագրվեն այնպիսի արդյունքներ, որոնք կրկին կհաստատեն՝ այն ռեսուրսը, որը ներդրվում է նոր նախագծեր կյանքի կոչելու համար, լիովին արդարացված է:«Ուրախ ենք ընդլայնել Հայէկոնոմբանկի հետ մեր բազմամյա գործընկերությունը՝ Visa Signature Business քարտի թողարկման միջոցով, ինչն արտացոլում է Հայաստանի աճող անկանխիկ տնտեսության հարցում մեր ընդհանուր տեսլականը: Այս քարտով մենք մեր պրեմիում դասի հաճախորդներին առաջարկում ենք ծախսերի պարզեցված կառավարում եւ ճանապարհորդական առաջնակարգ արտոնություններ՝ դարձնելով վճարումներն առավել հարմարավետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայէկոնոմբանկին այս արդյունավետ համագործակցության համար: Visa-ն հավատարիմ է Հայաստանի թվային փոխակերպմանն աջակցելու իր հանձնառությանը՝ ներդնելով նորարարական լուծումներ եւ արագացնելով թվային վճարումների կիրարկումը», - նշել է Կովկասում եւ Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային ղեկավար Դիանա Կիգուրաձեն: Նշվում է, որ միջոցառումն ավելի տպավորիչ է դարձել իրական ռեժիմում էքսկլյուզիվ «Signature» բույրի ստեղծումը՝ ոգեշնչված քարտի փիլիսոփայությամբ եւ կորպորատիվ ոճով: Այն որպես հուշանվեր հանձնվել է միջացառման հյուրերին: Բացառիկ արտոնություններ եւ պրեմիում հարմարավետություն՝ աշխարհի ցանկացած կետումVisa Signature Business քարտը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար: Քարտն ապահովում է՝• բիզնես կոնսիերժ ծառայություն 24/7 ռեժիմով՝ ներառյալ տարեկան 1 անվճար իրավաբանական կամ հաշվապահական խորհրդատվություն, • ճամփորդական ապահովագրություն (թռիչքի հետաձգում, բժշկական ծախսեր, անձնական իրերի կորուստ եւ այլն)՝ մինչեւ 500,000 ԱՄՆ դոլարի չափով, • անսահմանափակ մուտքի հնարավորություն (պայմանների բավարարման դեպքում) աշխարհի 450 քաղաքների ավելի քան 1200 օդանավակայանների բիզնես սրահներ, • տարեկան 10 անվճար Fast Track ծառայության հնարավորություն աշխարհի ավելի քան 30 օդանավակայաններում,• հաճախորդների գլոբալ սպասարկում 24/7 ռեժիմով աշխարհի ցանկացած կետում՝ արտակարգ իրավիճակների դեպքում, բժշկական եւ իրավաբանական աջակցություն,• բազում վճարային առավելություններ, զեղչեր, քեշբեքեր, ինչպես նաեւ հատուկ առաջարկներ գովազդային, կրթական հարթակներում եւ շատ ավելին: Visa Signature Business քարտը՝ որպես կրեդիտային քարտ, ունի վարկային գծի տրամադրման հնարավորություն (առավելագույնը՝ 10մլն դրամ, 30 օր արտոնյալ ժամանակահատվածով):Visa Signature Business քարտապաններին տրվող բոլոր առավելությունների եւ ընթացիկ առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1884