Moody's Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»։ Միաժամանակ վերահաստատվել են բանկի բոլոր գործող վարկանիշները, այդ թվում՝ ba3 Baseline Credit Assessment (BCA) եւ Adjusted BCA գնահատականները։ Բանկից հայտնել են, որ վարկանիշի հեռանկարի փոփոխությունը հաջորդել է ՀՀ ինքնիշխան վարկանիշի հեռանկարի՝ «կայուն»-ից «դրական» փոփոխությանը եւ արտացոլում է երկրի մակրոտնտեսական ու քաղաքական միջավայրի բարելավման վերաբերյալ Moody's-ի գնահատականը։Moody's-ի գնահատմամբ՝ Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի «դրական» հեռանկարը պայմանավորված է Հայաստանի կառավարության՝ անհրաժեշտության դեպքում բանկային համակարգին եւ խոշոր բանկերին աջակցելու կարողության բարելավմամբ, ինչպես նաեւ բանկային ոլորտի գործարար միջավայրի շարունակական ամրապնդմամբ։«Միաժամանակ, գործակալությունը, վերահաստատելով Կոնվերս Բանկի ba3 BCA գնահատականը, նշել է, որ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում բանկը կպահպանի իր ամուր ֆինանսական դիրքերը։Moody's-ի գնահատմամբ՝ Կոնվերս Բանկի ba3 BCA գնահատականը հիմնված է բանկի՝ վնասների կլանման կարողության, ֆինանսավորման կայուն կառուցվածքի, իրացվելիության եւ կապիտալիզացիայի բարձր մակարդակի վրա»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։ Moody's-ի հրապարակումը հասանելի է այստեղ:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2679