Փաշինյան. Գյուղատնտեսության ոլորտում որոշակի խնդիրներ ունենք

30.07.2026 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #գյուղատնտեսություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2026 թվականի հունիսին 2025 թվականի հունիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7%-ով: 


«Մենք ունենք բավականին լավ տնտեսական ակտիվության ցուցանիշ: Իհարկե, առաջատարը շարունակում են մնալ շինարարությունը եւ ծառայությունները, նաեւ արդյունաբերությունը բավականին լավ վիճակում է: Ավելի լավ ցուցանիշներ ունենք հունվար-հունիս կտրվածքով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.9% է, արդյունաբերության աճը՝ 10.8%, շինարարությունը՝ 24%, ծառայությունները՝ 11% ակտիվության ցուցանիշն աճել է: 

Գյուղատնտեսության ոլորտում ունենք որոշակի խնդիրներ, բայց ուզում եմ հիշեցնել, որ երկար ժամանակ գյուղատնտեսությունում, առանց այս ընթացիկ խնդիրների, ունեինք որոշակի նվազման պրոցեսներ։ Բայց տնտեսական ակտիվությունը բավականին լավ է Հայաստանում։ Պետք է արձանագրել նաեւ, որ զբոսաշրջության տեսակետից ռեկորդային ուղեծրի մեջ ենք եւ մեծ է հավանականությունը, հաշվի առնելով առաջիկայում սպասվող COP17 համաժողովը, 2026 թվականին զբոսաշրջության թվերը կլինեն բացարձակ առավելագույնը Հայաստանի պատմության մեջ»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը։ 
Դիտում՝ 1127

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW