Հայաստանին անհրաժեշտ է “դրամի փոխարժեքի կտրուկ անկում”, կարծում է Աբել Աղանբեղյանը
16.02.2009 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /




Երեւան /Մեդիամաքս/. ՌԴ գիտություների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեղյանն այսօր Երեւանում հայտարարել է, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում Հայաստանին անհրաժեշտ է “դոլարի եւ այլ առաջատար տարադրամների նկատմամբ դրամի փոխարժեքի կտրուկ անկում` արտահանումն ու ներկրման փոխարինումը խթանելու համար”:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Աբել Աղանբեղյանն այդ մասին ասել է Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի կազմակերպած “Հակաճգնաժամային կառավարումը արդի պայմաններում. հիմնախնդիրներ եւ անելիքներ” թեմայով կլոր սեղանի ընթացքում: Նրա խոսքերով, “դրամի փոխարժեքը խիստ գերագնահատված է”:
Աբել Աղանբեղյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունները պետք է լուրջ աջակցություն ցուցաբերեն 10-11 ձեռնարկություններին: Դրանց թվում ակադեմիկոսը նշել է ՀՀ քիմիական եւ լեռնահանքային ձեռնարկությունները: Ակադեմիկոսը նշել է նաեւ, որ ՀՀ իշխանությունները պետք է
“հարկային արձակուրդ” կազմակերպեն արտադրողների ու արտահանողնեի համար:
Կլոր սեղանի ընթացքում ներկայացվել է Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի զեկույցը, որում ընդգծվում է հայաստանյան տնտեսության կախվածությունը Ռուսաստանից: Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների 10%-ով կրճատվելու դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 36.6%-ով:
“Նաիրիտ” գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը “անհասկանալի” է անվանել ՀՀ հարկային եւ մաքսային մարմինների աշխատանքը եւ քննադատության է ենթարկել դրամի ամրապնդումը: Նա նշել է նաեւ ՙՆաիրիտի՚ պես խոշոր ձեռնարկությունները վարկավորելու ՀՀ բանկային համակարգի անկարողությունը` տեղեկացնելով, որ նախորդ տարվա գարնանը ձեռնարկությունը պայմանագիր էր կնքել եվրոպական բանկերի հետ $250 մլն-ի սինդիկացված վարկ ստանալու մասին, որը չի տրամադրվել համաշխարհային ճգնաժամի հետեւանքով:
“Այնուամենայնիվ, մենք հույս ունենք ստանալ այդ վարկի գոնե մի մասը”,- ասել է գործարանի ղեկավարը:
Վերջին լուրեր
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
21.03.2025 | 16:10 Նորություններ
PayLink. Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: