Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ եւ անվտանգ

20.07.2026 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #կանխիկի մուտքագրում

ԱրարատԲանկը շարունակում է զարգացնել ինքնասպասարկման ծառայությունները՝ հաճախորդներին առաջարկելով գործարքներ իրականացնելու ավելի հարմար, արագ եւ անվտանգ հնարավորություն։ 


Բանկից հայտնել են, որ այսուհետ կանխիկի մուտքագրման (CashIn) հնարավորությամբ ԱրարատԲանկի բանկոմատների միջոցով հաշվի համալրման, քարտի համալրման եւ տարադրամի փոխանակման ծառայություններից օգտվելու համար հասանելի է նույնականացման երկու եղանակ՝ ArCa QR եւ imID։

ArCa QR տարբերակի դեպքում հաճախորդը AraratMobile հավելվածի կամ ArCa QR նույնականացման համակարգին միացած հայաստանյան այլ բանկերի/վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածների միջոցով սկանավորում է բանկոմատի էկրանին ցուցադրվող QR կոդը եւ անցնում նույնականացումը։

imID նույնականացումն իրականացվում է էլեկտրոնային ստորագրության միջոցով եւ հասանելի է ԱրարատԲանկի այն հաճախորդներին, ովքեր ունեն imID համակարգով ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։ Նույնականացումը հաջողված է համարվում, եթե հաճախորդի տվյալները համապատասխանում են բանկում առկա տեղեկատվությանը։ 

«Նոր հնարավորությունների ներդրումը միտված է բարձրացնելու ինքնասպասարկման ծառայությունների անվտանգությունը, հարմարավետությունն ու հասանելիությունը՝ ապահովելով հաճախորդների նույնականացման ժամանակակից եւ վստահելի մեխանիզմներ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

CashIn ծառայությունները հասանելի են ԱրարատԲանկի համապատասխան բանկոմատներում։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 1458

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW